copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:21 14-06-2026

Այսօր ԱՄՆ-ի հետ համաձայնագիր չի ստորագրվի. Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը

Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այսօր։

CNN-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մերժել է այդ պնդումները և քննադատել Թրամփի «անսովոր համառությունը»՝ փաստաթուղթը հենց այս օրը ստորագրելու հարցում։

Նշվում է, որ այս հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ իրանցի բանակցողները բացահայտ հայտարարել են, որ հուշագրի տեքստը դեռ վերջնական համաձայնեցված չէ, և կիրակի օրը դրա ստորագրումը բացառվում է։

Միաժամանակ Իրանում արդեն սկսվել են բողոքի ակցիաներ՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի դեմ։ Մեշհեդ քաղաքում ԱԳՆ շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկել են արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ ուղղված կարգախոսներ։

Իրանական Fars գործակալության հրապարակած տեսանյութում երևում են սև հագուստով կանայք, որոնք վանկարկում են. «Մահ անպատիվ Արաղչիին»։ Ցուցարարները համոզված են, որ հնարավոր համաձայնագիրը Իրանի համար անընդունելի զիջում է։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից