copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:04 14-06-2026

Իսրայելն անընդnւնելի է համարում ԱՄՆ-ի և Իրանի ապագա համաձայնագիրը

Իսրայելը ԱՄՆ-ի և Իրանի միջև ուրվագծվող պայմանավորվածությունները համարում է անընդունելի համաձայնագիր, որը կվնասի իսրայելական շահերին, սակայն ոչինչ փոխել չի կարող, քանի որ զրկված է ազդեցությունից Վաշինգտոնի և Թեհրանի միջև կարգավորման գործընթացում։

Այսպիսի պնդմամբ, հղում անելով աղբյուրներին, հանդես է եկել Ynet պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Սա անընդունելի համաձայնագիր է, որը վնասում է մեր շահերին։ Ոչ ոք դրանից գոհ չէ։ Մենք հասկանում ենք, որ այն մեզ ձեռնտու չէ։ Մտահոգիչն այն է, որ Իսրայելը չի կարող որևէ ազդեցություն ունենալ, նրա ձայնը լսելի չէ»,- պորտալին հայտնել է իսրայելական աղբյուրը:
Մեկ այլ աղբյուր պորտալին հայտնել է, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հուսախաբ է արել Իսրայելին։

«Թրամփը մեզ հուսախաբ արեց, մենք հատուցեցինք։ Մենք այլևս տեղյակ չենք իրադարձություններից և ոչինչ փոխել չենք կարող։ Մենք շոկի մեջ ենք, Թրամփը երկխոսություն է վարում այլ երկրների, բայց ոչ Իսրայելի հետ»,- Ynet-ը մեջբերում է այս զրուցակցի հայտարարությունը։

Պորտալը նշում է, որ երկար տարիներ Թրամփին ընկալում էին որպես մի մարդու, ով մեծապես կիսում է իրանական սպառնալիքի վերաբերյալ իսրայելական գնահատականը և հանդես է գալիս Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման օգտին։ Սակայն ներկա փուլում, իսրայելական գնահատականներով, Վաշինգտոնի առաջնահերթություններն այլ են, և Թրամփը ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել ամեն գնով։

Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Թրամփը ցանկանում է արագ վերջ դնել ճգնաժամին և կանխել լայնամասշտաբ պատերազմը։ Արդյունքում, Միացյալ Նահանգները պատրաստ է փոխզիջման գնալ այնպիսի հարցերում, որոնք Իսրայելը կրիտիկական է համարում իր ազգային անվտանգության համար, պնդում է պորտալը։

Բացի այդ, Իսրայելում մտավախություններ կան, որ ապագայում Վաշինգտոնը ճնշում կգործադրի իր վրա, որպեսզի նա զսպվածություն ցուցաբերի շիական «Հեզբոլլահ» շարժման նկատմամբ՝ Թեհրանի հետ համաձայնագիրը վտանգի տակ չդնելու համար, հայտնում է պորտալը։ Իսրայելը հասկացնել է տալիս, որ մտադիր չէ թույլ տալ մի իրավիճակ, երբ Լիբանանում իր բանակի գործողությունների ազատությունը կսահմանափակվի ամերիկա-իրանական համաձայնագրի արդյունքում, նշում է Ynet-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գործարքը կստորագրվի հունիսի 14-ին։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հուշագրի ստորագրումը հունիսի 14-ին տեղի չի ունենա, սակայն չէր բացառել, որ այդ իրադարձությունը կկայանա առաջիկա օրերին։ Axios պորտալի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 14-ին՝ վիրտուալ ձևաչափով։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա