Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Իվան Ս․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: