Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 16:57 13-06-2026

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք Միացյալ Թագավորությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ, որը նշում է Նորին Մեծություն Թագավորի պաշտոնական ծննդյան օրը։ Հայաստանն անհամբեր սպասում է համագործակցության հետագա ամրապնդմանը՝ հիմնվելով մեր ռազմավարական գործընկերության վրա»,-ասված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված