copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 09:32 11-06-2026

Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը գրել է.

«Ռուսների անօրինական գործողությունները շարունակվում են.

Չնայած ՀՀ պատկան մարմինների հավաստիացումներին առ այն, որ ռուսները դուրս են բերվել Մեղրիի միջբնակավայրային ուղեկալներից, որտեղ տեղավորվել էին պատերազմից հետո, ռուսների անօրինական գործողությունները շարունակվում են։

Իմ տեղեկություններով՝ ընտրությունների նախօրեին, երբ եվրոպական մի երկրի և ՀՀ քաղաքացիներ մեկնում են Մեղրի, ռուս զինվորականները՝ Նռնաձորի ճանապարհին, կանգնեցնում են նրանց մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը Նռնաձոր։

Իրենց գործողությունները ռուսները հիմնավորում են հետևյալ կերպ՝ «և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ օտարերկրյա քաղաքացիները, որոնք չունեն Մեղրի խոշորացված համայնքի գրանցում, Նռնաձոր մուտք գործելու համար պետք է ունենան համապատասխան թույլտվություն»:

Ի դեպ, սա հենց այն միջբնակավայրային ճանապարհն է, որտեղով պետք է անցներ ադրբեջանա-ռուսական ու տեղական որոշ ընդդիմադիների ջատագոված այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»։

Անձանց բերման են ենթարկում, հարցաքննում, պահում մի քանի ժամ:

Տեղացիներից մեկը կապվում է ռուս զինվորականի հետ ու բառացիորեն ունենում հետևյալ զրույցը.

-Простите, можно узнать по какой причине они задержаны и почему нельзя поехать в Нрнадзор?
- Не прощаю.

Մի քանի ժամ անց օտարերկրյա և ՀՀ քաղաքացիներին բերում են Մեղրիի ոստիկանություն, որտեղ մեր իրավապահները նրանց պատշաճ վերաբերմունքի են արժանացնում՝ փորձելով մեղմել իրավիճակը։

Ակնկալում եմ պատկան մարմինների արձագանքը։

Նաև ակնկալում եմ հետևյալ հարցերի պատասխանները.

Ինչու՞ են ռուս զինվորականները, ըստ իրենց քմահաճույքի, հայտնվում այդ ուղեկալներում.
Ի՞նչ հիմքով են նրանք կամայական սահմանափակումներ կիրառում.

ՀՀ ո՞ր մարմիններն են ռուսներին լիազորել նման իրավասություններ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր