copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:39 11-06-2026

Նոր դեմքեր խորհրդարանում. ՔՊ-ում վստահ են՝ իրենց ցուցակի մինչեւ 90-րդ համարը կմտնի ԱԺ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ականները հունիսի 7-ի արդյունքները որպես մեծ հաղթանակ են ներկայացնում եւ պարծենում, թե իբր ջախջախել են «եռագլուխ հրեշին», սակայն ՔՊ-ի ներսում, մեղմ ասած, անկումային տրամադրություններ են․ ՔՊ-ականները հասկանում են, որ գործադրված ջանքերի ու այսքան խախտումների պարագայում մեծամասնություն չստանալը համազոր է պարտության:

Իսկ եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, ապա լեգիտիմության խնդիրներ են ունենալու, եւ եթե ոչ այսօր, ապա վաղը՝ աշխարհաքաղաքական թեթեւ մակընթացությունների պարագայում իրենց մատնացույց են անելու միամանդատ խորհրդարանի ու ժողովրդավարությունից նահանջի փաստը։

Ի դեպ, ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակի մինչեւ 90-րդ համարը կմտնի խորհրդարան, քանի որ առնվազն 25-30-ը կգնան գործադիր։ Այնպես որ, ԱԺ ՔՊ ֆրակցիայում նոր դեմքեր կհայտնվեն:

Ասենք, ՔՊ աշխատակազմի որոշ աշխատակիցներ են պատգամավոր դարձել՝ Լեւոն Լեւոնյան, Արաքսյա Վարդանյան, Գյումրու ավագանուց` Քնարիկ Հարությունյան, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյան, նրա եղբայրը՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանը։

Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանն է ԱԺ գնում, Հայկ Կոնջորյանի օգնական, Երեւանի ավագանու անդամ Նատալյա Սինորյանը, Գյումրու չկայացած քաղաքապետ Սարիկ Մինասյանը, Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, եթե տնօրենի պաշտոնը չնախընտրի, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը եւ այլք։ Եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան, ապա ՔՊ-ն կունենա 61 պատգամավոր։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում