Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 22 ժամ առաջ - 15:45 10-06-2026

Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին

Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջանով կերկարաձգի ավարտվող պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ, սակայն այս համաձայնագրի շուրջ խիստ ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել։

Միլանյան ակումբի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն բացահայտել է, որ հայ ֆուտբոլիստը բանակցությունները վարում է ամբողջությամբ ինքնուրույն՝ առանց որևէ գործակալի միջամտության։

«Իմ ողջ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկ ֆուտբոլիստի, ով ամեն ինչ անում է ինքնուրույն և ամեն առումով միջինից բարձր մակարդակի վրա է՝ լինի դա խաղադաշտում, դրանից դուրս, թե սեփական կարիերայի կառավարման հարցում։ Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը։ Հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է»,- Աուզիլիոյի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Աուզիլիոյի խոսքերից հստակեցվում է երկու հիմնական դրվագ։ Նախ, Մխիթարյանը շուտով պաշտոնապես կստորագրի ևս մեկ տարվա պայմանագիր, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի նրա վերջին մրցաշրջանը նախքան պրոֆեսիոնալ կարիերան ավարտելը։

Երկրորդ՝ «հայը, ով սլանում է գնացքի պես» (այսպես են նրան կնքել Աուզիլիոն, թիմակիցներն ու երկրպագուները, խմբ․), ինքն է վարել բանակցությունները՝ առանց հատուկ պահանջների։ Նա հոժարակամ ընդունել է աշխատավարձի բնականոն նվազեցումը ներկայիս համաձայնագրի համեմատ (այժմ նա ստանում է տարեկան 4 միլիոն եվրո մաքուր եկամուտ), որի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին։

Մխիթարյանը ղեկավարությանը պայմաններ չի թելադրել և ներկայացել է բանակցություններին, որոնք նախաձեռնել էր Քրիստիան Կիվուն։ Վերջինս հայ կիսապաշտպանին առանցքային ֆիգուր է համարում նաև հաջորդ մրցաշրջանի համար։

Հաջորդ հունվարին Հենրիխը կդառնա 38 տարեկան, և հենց նրա ֆուտբոլային հասունությունն է դարձել «ներաձուրիների» կազմում մնալու գլխավոր գրավականը։ Մխիթարյանը երկար մտածել է հնարավոր հեռանալու և տարբերակների շուրջ, սակայն ի վերջո որոշել է ընդառաջել Կիվուի ցանկությանը՝ շարունակել համագործակցությունը։

Ակումբում բարձր են գնահատում ոչ միայն Մխիթարյանի խաղային ինտելեկտը, այլև նրա մարդկային տեսակը։ Սպասվում է, որ նա յուրօրինակ «ուղեկցող-մենթորի» դեր կստանձնի տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը համալրող նորեկների և երիտասարդների համար։ Պայմանագրի երկարաձգումը բոլորի համար տրամաբանական և հեշտ որոշում էր. այժմ գլխավոր նպատակը Միլանում ֆուտբոլային կարիերան գեղեցիկ ու հաղթական նոտայով եզրափակելն է։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար