copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 14:44 09-06-2026

Իսրայելը hարվածել է Լիբանանի հարավի խոշորագույն քաղաքին

Իսրայելական ավիացիան հզոր հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող խոշորագույն քաղաքին՝ Տյուրոսին:

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է լիբանանյան շտապօգնության ծառայության աղբյուրը:

«Թշնամական ավիացիան գրոհել է Ջումբլատի հրապարակի շրջանը, դեպքի վայր են մեկնել փրկարարները»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Տյուրոսի խիտ բնակեցված թաղամասերից մեկում, որը հարվածների էր ենթարկվել երկուշաբթի ուշ երեկոյան: Այս պահի դրությամբ այնտեղ զոհվել է ինը մարդ, ևս 28-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի բանակը նախազգուշացրել էր Տյուրոսին հարվածելու մտադրության մասին և բնակիչներին, այդ թվում՝ քրիստոնեական թաղամասերի, կոչ էր արել լքել քաղաքը:

Ամենից շատ դիտված