Հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ` 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրությունները, ինչպես և սպասելի էր, անցել են ընտրախախտումներով։
Ըստ ԿԸՀ–ի 2005 տեղամասերի նախնական արդյունքների` բաշխվածությունը հետևյալն է` «Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%, «Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%, «Հայաստան» դաշինք – 9,94%, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։
Խորհրդանում ներկայություն կունենան 3 ուժեր` ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը։ ԲՀԿ-ն խորհրդարան չի անցնի, ինչի հետ համաձայն չեն Գագիկ Ծառուկյանի թիմակիցները։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց։
Թեմայի վերաբերյալ
Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Արթուր Համբարձումյանի հետ։
Քաղաքագետի խոսքով` ոչ թե ընտրություն էր, այլ ընտրական միջոցառում, որը փաստեց, որ իշխանությունը չի ներկայացնում ժողովրդին։
«Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր»,- ասում է Արթուր Համբարձումյանը։
Մանրամասները` տեսանյութում։