copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:24 08-06-2026

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է

Հունիսի 8-ին՝ ժամը 14։14-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ բնակավայրի գերեզամանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 17։28-ին: Այրվել է ավտոմեքենան։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան