copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:27 05-01-2023

Հրշեջ-փրկարարները մարել են Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը

Տավուշի մարզի «Ճապկուտ» կոչվող հանդամասում հունվարի 3-ին բռնկված հրդեհը մեկուսացվել է հունվարի 5-ի ժամը 14:30-ին, մարվել՝ 16:27-ին: Այրվել են մոտ 7 հա անտառամիջյան չոր տերևներ, մոտ 20 կանգուն չորացած ծառ (հաճարենի, բոխի, եղևնի), ծառերի կոճղեր և ջերմահարվել՝ մոտ 50 ծառ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտե­սություն» մասնաճյուղի 10 աշխատակից և 15 փրկարարական ծառայող, կիրառվել՝ 1 անօդաչու թռչող սարք։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ մոտ 4 հա անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 32 փրկարարական ծառայող, կիրառվել՝ 1 անօդաչու թռչող սարք։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա):

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հունվարի 5-ին, ժամը 08։45-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում