Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:35 08-06-2026

Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը

Դերասան Խաչատուր Հունանյանի անժամանակ մահվան լուրը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում՝ մեծ ցավ ու կսկիծ պատճառելով հազարավոր մարդկանց, ովքեր աղոթում և հետևում էին նրա առողջական վիճակի մասին նորություններին:

Սոցիալական հարթակներում այժմ քննարկվում է դերասանի վերջին հրապարակումը, որն արվել էր ամիսներ առաջ՝ ապրիլին: Ապրիլ ամսին արված իր վերջին գրառմամբ Խաչատուրը դիմել էր իր հազարավոր հետևորդներին ու երկրպագուներին:

Չնայած իրեն հյուծող ծանր հիվանդությանը, դերասանը ցուցաբերել էր իսկական տղամարդուն վայել տոկունություն և փորձել էր հուսադրել ու լավատեսություն ներշնչել շրջապատին. «Իմ առողջական վիճակն այնքան էլ վատ չէ, որքան կարող էր թվալ...»,- գրել էր դերասանը՝ սրտանց շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր այս ծանր օրերին կանգնած էին իր կողքին և աջակցում էին ամեն հարցում:

Խաչատուրը նաև հատուկ խնդրանքով էր դիմել հանրությանը: Նա խնդրել էր, որ իր բուժման ընթացքի մասին խոսելիս մարդիկ երբեք չհուսահատվեն, պահպանեն միայն ու միայն դրական տրամադրվածությունը և անմնացորդ հավատան լավ արդյունքին:

Ցավոք, որքան էլ տաղանդավոր դերասանը հավատով, ուժով և անկոտրում կամքով էր վերաբերվում իր բուժմանը, հիվանդության դեմ պատերազմը տևեց ամիսներ և ավարտվեց ամենաողբերգական ձևով:

Նրա մահվան լուրն այսօր սգում են ոչ միայն հարազատներն ու գործընկերները, այլև հազարավոր անծանոթ մարդիկ, ովքեր մինչև վերջին վայրկյանը հավատում էին հրաշքին:

Խաչատուր Հունանյանը կյանքից հեռացավ որպես հաղթող՝ օրինակ ծառայելով, թե ինչպես է պետք սիրել կյանքը և պայքարել նույնիսկ ամենաանհուսալի պահերին:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը