copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 16:16 08-06-2026

Թեհրանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով ոչ ոք չի տուժել

Թեհրանի արտակարգ իրավիճակների ծառայությունը քաղաքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չի ստացել։ Այս մասին հայտնել է նահանգային ծառայության ղեկավար Մոհամմադ Էսմայիլ Թավաքոլին։

«Թեհրանի նահանգում տեղի ունեցած վերջին հարձակումների հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան։ Այս պահին քննում ենք պայթյունի երկու դեպք։ Որևէ հաստատված տեղեկություն հայտնվելուն պես այն կփոխանցենք լրատվամիջոցներին»,- նրա խոսքերն է մեջբերում «Mehr» գործակալությունը։

Հունիսի 7-ի երեկոյան Իրանն, ի պատասխան Լիբանանում Իսրայելի գործողությունների, հրթիռակոծել էր հրեական պետության հյուսիսային շրջանները։ Թեհրանն ավելի վաղ զգուշացրել էր, որ հարված կհասցնի Իսրայելին, եթե վերջինս գրոհի Լիբանանի մայրաքաղաքը։ Հունիսի 8-ի գիշերը Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանին, որի թիրախն, ըստ հայտարարության, երկրի արևմտյան և կենտրոնական շրջանների ռազմական օբյեկտներն են եղել։ Հարձակման հետևանքով վնասվել են Խուզեստան նահանգի նավթաքիմիական ձեռնարկության տարածքում գտնվող կառույցները։ Այսօր առավոտյան Իսլամական Հանրապետությունը կրկին հարված է հասցրել Իսրայելի տարածքին։

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան