Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ժամ առաջ - 12:17 08-06-2026

ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը։

Այս մասին հայտնում է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում) Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․

* «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ,
* «Ուժեղ Հայաստան» կուսակցություն՝ 29 մանդատ,
* «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա ձևավորում է կառավարություն և ընտրում վարչապետ։ Միաժամանակ, այն ապահովում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությունը( 3/5) , ինչը հնարավորություն է տալիս ընդունել սահմանադրական օրենքներ և ընտրել մի շարք կարևոր պաշտոնատար անձանց։ Սակայն այն չի ապահովում պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ի աջակցությունը, հետևաբար չունի Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը։

Պակասում է 6 ձայն: