copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:34 11-11-2021

Համաձայնագրի ստորագրման և սահմանադրական փոփոխությունների շրջափուլ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա քաղաքական գործընթացները Հայաստանում հիմնականում երկու շրջափուլ են ունենալու՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի ստորագրում և սահմանադրական փոփոխություններ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս կառավարությունում սահմանադրական փոփոխություններով զբաղվող խումբը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել մի աշխատանքային փաթեթ, որտեղ նշված են եղել Սահմանադրության փոփոխությունների առանցքային դրույթները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրային լայն քննարկում կսկսվի այն բանից հետո, երբ գործող իշխանությունները կստորագրեն վերը նշված համաձայնագիրը, ինչը ենթադրելու է Արցախի հարցի կարգավորման նոր փուլ։ Այնուհետ, ներքին հուզումները քաղաքական հուն տեղափոխելու նպատակով առաջ կբերվի սահմանադրական փոփոխությունների հարցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսում է անցում նախագահական կառավարման:

Այսինքն, առաջիկայում սպասվում է նաև ՀՀ նախագահի ընտրություն, ինչի մասին մենք տեղեկացրել էինք դեռ ամիսներ առաջ: Ի դեպ, հիշեցնենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե ՀՀ-ն նորից անցնի նախագահական կառավարման համակարգի: Կարծիք կա, որ հենց Սարգսյանն էլ արել է առաջին «սլիվը» ՀՀ պետական կառավարման համակարգում փոփոխության որոշման վերաբերյալ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում