Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանը գրում է․
«Կիրանցում ՔՊ-ն համոզիչ հաղթանակ է տարել:
Հայաստանի մնացած գրեթե բոլոր բնակավայրերում, ըստ հրապարակվող թվերի, բացարձակ առաջատարը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն է:
Սա վկայությունն է այն բանի, որ հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու: Հօգուտ իրենց ազգային պատմության ավարտի: Հօգուտ բոլոր այն օրակարգերի, որ բերել և բերելու է դեռ Նիկոլ Փաշինյանը:
Վերջապես ընդունեք. հայ ազգը դա է:
Հայը դա է:
Մարդն իր ընտրությունն է: Ազգն իր ընտրությունն է:
Հայ ազգը կատարել է իր վճռական ընտրությունը և բավական է նրա անունից հիմարություններ խոսել»: