Վրաստանի նախկին նախագահը որոշել է, որ արդեն ժամանակն է և շնորհավորել է Փաշինյանին, թեպետ ընտրությունների արդյունքները դեռ հաշվվում են:
Հայաստանն այսօր ամուր ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի, գրել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Սալոմե Զուրաբիշվիլիի X-ի ուղերձում ասվում է. «Այս պատմական ընտրությունն ամրապնդում է ժողովրդավարությունն ու մեր տարածաշրջանի տեղը եվրոպական պետությունների ընտանիքում: Վրաց ժողովուրդը լիակատար համերաշխություն է հայտնում»։