Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ժամ առաջ - 10:00 07-06-2026

Չարի հետ ընտրական պայքարի մեջ չէր կարելի մտնել, բայց, եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը. Բագրատ Սրբազան

Չարի հետ ընտրական պայքարի մեջ պետք չէր մտնել, բայց եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

«Եթե չես գնում ընտրության, թողնում ես, որ քո կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։

Որևէ ընտրություն, և այս պարագային սա, յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։

Կեղծավորություն է և խաբեություն է, երբ դու չես գնում քվեարկության, քո պատասխանատվությունը չես դնում այս ամբողջ գործընթացում և ուրիշից հետո պահանջում ես, որ քո կյանքը բարեփոխվի։

Ով չի գնալու քվեարկության, ոչ թե հետո իրավունք չունի խոսելու, այլ ինքը պատճառ է դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։ Մի թողեք, որ ուրիշները ձեր կյանքի ուղին գծեն ձեզ համար և դուք մնաք այդ որոշումների ներքո»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով