copy image url
Ներքին Սպորտ 1 ամիս առաջ - 23:03 05-06-2026

Բլեֆներին այլևս հավատացող չկա. հունիսի 8-ի առավոտը բացվելու է ուժեղ Հայաստանում. Տիգրան Դումիկյան

Բլեֆներին այլևս հավատացող չկա

Հայաստանում նախընտրական պաշտոնական քարոզարշավը հասավ իր վերջնագծին։
Իշխանությունն այն ամբողջությամբ օգտագործեց պոպուլիստական միջոցառումների և քաղաքական մրցակիցների հասցեին անհիմն հոխորտանքների համար։ Չներկայացվեց ոչ մի առարկայական ծրագիր՝ երկրի անվտանգային և սոցիալ-տնտեսական կյանքը բարելավելու համար։

Իսկ նախընտրական ամփոփիչ հեռուստաբանավեճին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ որպես շարքային դեմագոգ և իր ձախողումների մեջ կրկին մեղադրեց բոլորին՝ անգամ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանի Դաշնությանը։ Նա ոչ մի կշռադատված խոսք չասաց այն մասին, թե ինչպես է պատրաստվում սեփական սխալների պատճառով խորացող տնտեսական ճգնաժամից դուրս բերել երկիրը։ Ավելին՝ ուղիղ եթերում նա հորդորեց իրեն սատարող մյուս ուժերին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի մասնակցությունը չեղարկելու պահանջով։

Սա պարտված և վախկոտ ղեկավարի դասական վարքագիծն է։

Իսկ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք իշխանության ձևական ու ցուցադրական հանրահավաքի առթիվ արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր են հնչում վարչական ահռելի ռեսուրսի կիրառման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրիկ խմբակը վերջին առիթն են օգտագործելու «սելֆի» անելու, ընդիմադիրների հասցեին հերթական անգամ հոխորտալու և ութ տարիների «հեքիաթը» հերթական անգամ լսարանին պարտադրելու համար։

Այս ընտրությունը թույլ և ուժեղ լինելու, պոպուլիզմի և պետական մտածողության միջև է։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հայ ժողովուրդն այլևս չի հավատում իշխանության դատարկ խոստումներին և բլեֆներին։

Հունիսի 8-ի առավոտը բացվելու է ուժեղ Հայաստանում։
Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը