Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 05-06-2026

Ընդդիմությունը հաղթո՞ւմ է, Փաշինյանին լսեցին․ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը կչեղարկվի՞․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է հունիսի 5-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հոդվածով, հայտնում է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ըստ փաստաբանի՝ մեղադրանքը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպին։ Խաչատրյանին մեղադրում են փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար։
Հարությունյանի փոխանցմամբ՝ 2023 թվականին նախաձեռնված վարույթով օրերս որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, նախաքննությունն ավարտելու և գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին։
Խաչատրյանի անունը շրջանառվում է նաև 44-օրյա պատերազմի գործով։ Ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել պատերազմի ընթացքում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար։
Այդ գործով Խաչատրյանը կալանավորվել էր 2025-ի հունվարի 5-ին, իսկ փետրվարի 18-ին դատարանը վերացրել էր կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով 10 միլիոն դրամ գրավ և բացակայելու արգելք։

Ռուսաստանը ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում. այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՏՏՖ), հաղորդում է ТАСС-ը։
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ նախարարական հանդիպումը կկայանա կամ Բաքվում, կամ Երևանում։ Ինչպես մենք հասկանում ենք, այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև», – ասել է նա «3+3 հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստի ժամանակ։
Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային ուղիների լիակատար ապաշրջափակմանը՝ 3+3 ձևաչափի շրջանակներում լիարժեք աշխատանք իրականացնելու համար։

Վրաստանը 3+3 հարթակի կարևոր գործընկեր է. առանց նրա մասնակցության ձևաչափի հեռանկարները լիովին չեն իրականանա։


Ադրբեջանի 5 քաղաքացի է մահացել Ազովի ծովում նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար ջերմանավերը Թուրքիայից Դոնի Ռոստով են շարժվել հացահատիկ բարձելու համար։ Յուրաքանչյուրին հարվածել է 4-ական ԱԹՍ։
Բոլոր մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են, սակայն երկու նավերն էլ նավարկել են օտարերկրյա դրոշների ներքո։
Ենթադրվում է, որ նավերի վրա ուկրաինական դրոններ են հարձակվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը