copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:50 03-06-2026

Խոշոր գողություն՝ Երևանում․ օտարերկրացուց տարված պայուսակում եղել են 35 հազար դոլար գումար և փաստաթղթեր

Մայիսի 24-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Տաջիկստանի քաղաքացի 25-ամյա Շերաֆքան Շ․-ն և հայտնել, որ մայիսի 23-ին ժամը 16։30-ից մինչև 19։30-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծ պողոտայի 3 հասցեի դիմաց կայանված ընկերոջ կողմից շահագործվող «Audi» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են իրեն պատկանող պայուսակը, որի մեջ եղել է 35 հազար դոլար գումար և փաստաթղթեր՝ պատճառելով գույքային վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկանների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել է ՌԴ քաղաքացի 18-ամյա Լևոն Ա․-ն և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին