copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:51 03-06-2026

Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծում է, թե ռուսական համարներով մեքենաները աջակցում են միայն «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու նրա առաջնորդ Սամվել Կարապետյանին:

Այսօր ՔՊ-ի կայքը՝ Civic.News-ը, հրապարակել է ռուսական համարանիշներով մի մեքենայի լուսանկար՝ կից գրելով. «Ռուսական համարներով գազելը բերում է կալուգացու միտինգի մասնակիցներին»:

Սակայն, ինչպես ասում են, մեդալը երկու կողմ ունի:

Այսօր Oragir.News-ի ընթերցողներից մեկը ուղարկել է Երևանի փողոցներից մեկում արված մի լուսանկար, որտեղ երևում է ռուսական համարանիշներով մեքենա՝ վրան փակցված ընտրություններում ՔՊ-ի ընտրական համարը՝ 16:

Ստացվում է, որ Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով: