Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 03-06-2026

Ես Թուրքիային չեմ սիրում, բայց Ռուսաստանն էլ մեզ չի օգնում․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը շարունակում է քննարկվել հանրային հարթակներում։

Oragir.News-ը Մասիս քաղաքում անցկացրած հարցման ընթացքում փորձել է պարզել, թե քաղաքացիներն ինչպե՞ս են գնահատում այդ շփումը և մտահոգություններ ունե՞ն հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների վրա Թուրքիայի հնարավոր ազդեցության վերաբերյալ։

Հարցվածների մի մասը խուսափեց քաղաքական գնահատականներից՝ նշելով, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում կամ բավարար տեղեկացված չէ թեմայի շուրջ։

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, արդեն իմ կյանքն եմ ապրում։ Ուզում եմ խաղաղություն լինի, երջանկություն լինի երկրի մեջ, էդքան բան»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցված նշեց․ «Քաղաքականությունից հեռու եմ առհասարակ։ Բայց ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու մեր ընտրություններին։ Միայն մենք՝ հայերս, իրավունք ունենք ընտրելու մեր ղեկավարներին»։

Եղան նաև քաղաքացիներ, որոնք կտրուկ բացասական գնահատեցին Թուրքիայի դերակատարությունը։

«1915 թվականի կոտորածները տեսնելով՝ ես Թուրքիային չեմ վստահում»,- ասաց հարցվածներից մեկը։

Միևնույն ժամանակ որոշ քաղաքացիներ Փաշինյանի և Էրդողանի շփումը դիտարկում էին որպես Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծելու փորձ։

«Մենք Փաշինյանի կողմնակիցներն ենք։ Կարծում եմ՝ ճանապարհների բացումը կարող է օգտակար լինել ժողովրդի համար։ Մարդիկ պետք է հնարավորություն ունենան զարգանալու, տարբեր երկրներ գնալու, նոր շուկաներ ունենալու»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
16:08 Նա միակն է. 2-րդ անգամ ամուսնացած Ալեքսանդր Բաբասյանը նոր կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում