copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:00 28-03-2023

Այս իշխանությունը սիրում է, որ իրեն հայհոյեն, նա չի սիրում, երբ մասնագիտական կարծիք է հնչում․ Աստղիկ Ավետիսյան

«Օրերս ստացա դատաբժշկի փորձաքննությունը որդուս վրա հարձակման և ֆիզիկական վնասվածքներ հասցնելու առնչությամբ»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ որդուն ծեծի են ենթարկել:

«Գիտե՞ք Հայաստանում ինչպես են փորձաքննություն իրականացնում, երբ մարդն արդեն ի վիճակի է քայլել, վերքերն ու վնասվածքներն արդեն լավացել են, արտաքին դաշտում որևէ նկատելի բան չկա, այ հենց այդ ժամանակ տուժածը հայտնվում է դատաբժշկի մոտ: Արդեն պատկերացնում եք չէ՞, թե ինչ փորձաքննություն է իրականացվում: Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունն իրենց գործառույթները թողած չգիտես ինչո՞վ են զբաղված:

Տեսախցիկներ հայտնաբերված չեն, կասկածելի ոչինչ չկա….Վաղը ձեր երեխաներն էլ են հայտնվելու այդ իրավիճակում, որովհետև մեր երկրում ամենաթողությունը, անդաստիարակ վարքագիծը, խուլիգանությունն ու ցինիզմն ամենաբարձր մակարդակում են:
Ի դեպ, իմ հրապարակումից հետո մի քանի օր աշխատեցին և ամեն ինչ ավարտվեց: Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Գործը կարող եք փակել, ձեզ նեղություն մի՛ տվեք, գրեք, որ անկարող եք հանցագործությունը բացահայտել, ես սպասում եմ ձեր գրավոր պատասխանին։

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազություն, դեպքի առնչությամբ հաղորդագրություն եք տարածում ու անչափահասի անուն, ազգանուն, հայրանունն ամբողջությամբ բացված գրում եք, որ ի՞նչ անեք: Ամենատարրական հարցերում նույնիսկ տգիտությունն է առաջնային:

Այս ընթացքում մի բան էլ հասկացա, որ այս իշխանությունը սիրում է, որ իրեն հայհոյեն, նա չի սիրում, երբ մասնագիտական կարծիք է հնչում....»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում