Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 օր առաջ - 08:57 03-06-2026

ՔՊ շտաբներում հուսահատ տրամադրություններ են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին ՔՊ շտաբներում, ըստ իշխանական մեր աղբյուրի, անորոշ, ավելի ճիշտ՝ հուսահատ տրամադրություններ են տիրում։ Որքան էլ ՔՊ-ն եւ իր արտաքին հովանավորները փորձում են իշխող ուժի համար բարձր սոցհարցումների ու վարկանիշների թվեր «խփել» եւ ներկայացնել ժողովրդին, իրենց ներքին հարցումներն ու քարոզարշավի ընթացքն այլ պատկեր են արձանագրում։ Մեր աղբյուրի խոսքով՝ շատերը վերջին օրերին անգամ շտաբ չեն գալիս, չկա նախկին էնտուզիազմը, քանի որ, չնայած գործադրած տիտանական ջանքերին եւ պտտվող գումարներին, արդյունքը տեսանելի չէ, եւ անգամ բուկլետ բաժանելու գործում լուրջ խոչընդոտների են հանդիպում։
Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն էլ «նեղ կռուգում» անկեղծացել է, որ վիճակն իրականում բարդ է, հատկապես՝ մայրաքաղաքում, քանի որ երեւանցիները տոտալ մերժում են իրենց:

Չնայած քարոզարշավների ժամանակ շրջիկ խմբեր են տանում՝ «մասսովկա» ցուցադրելու, բայց իրենք տեսնում են, որ պատահական աջակիցներն ու համախոհները մեծ թիվ չեն կազմում։ Սրանով է պայմանավորված նաեւ այն, որ Փաշինյանը նյարդային վիճակում է, չի կարողանում տեսախցիկների առաջ իրեն զսպել: Դա է պատճառը, որ հույսը դրել է քրեական մեթոդների վրա` տասնյակներով մարդ են բռնում, հասել են ընդդիմադիր ուժերի ամենաակտիվ դերակատարներին` ընտրացուցակներից են մարդ բռնում, շարքային մարդկանց են բերման ենթարկում, ձերբակալում ու կալանավորում, որ վախի մթնոլորտով, քաղաքական ուժերի աշխատանքը կազմալուծելով ինչ-որ արդյունքի հասնեն: Մյուս կողմից՝ իրավիճակը բարդանում է նաեւ Ռուսաստանի կողմից հայ տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սանկցիաների պատճառով։

Սակայն նկատենք, որ վերջին օրերին բավականին փոխվել է Փաշինյանի հռետորաբանությունը, նա մեղմացրել է գռեհիկ, կոշտ բառապաշարն ընդդիմադիր մրցակիցների եւ իրեն քննադատողների նկատմամբ: Նրա թիմից ասում են, որ ներքին քննարկումներում ՔՊ-ականների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ այդ մարտավարությունից իրենք մեծ հաշվով չեն շահում, գուցե իշխանական ցածր էլեկտորատի համար հաճելի է այդ խոսույթը, սակայն դրանք շատ վատ են ազդում չկողմնորոշվածների ու քիչ թե շատ գրագետ խավի վրա, որոնք, տեսնելով Փաշինյանի անկառավարելի պահվածքն ու լսելով սպառնալից հայտարարությունները, հակվում են նրան, որ գնան ընտրության եւ մերժեն անադեկվատ ղեկավարին։

Սակայն երեկվանից իրավապահները տոտալ հարձակումներ սկսեցին ընդդիմադիրների դեմ, առավոտյան փողերի լվացման մեղադրանքով ձերբակալեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին, խուզարկություններ իրականացրին Դաշնակցության Աշտարակի շտաբներում, ՀՅԴ-ական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։

Ի դեպ, արդեն քանի օր է՝ Փաշինյանի կրծքին փակցված միկրոֆոնն էլ չկա, հավանաբար հրաժարվել է, որ կիքսերն ուղիղ եթեր չգնան։ ՔՊ-ի տեղն այնքան նեղ է, որ կենաց-մահու կռիվ են տալիս յուրաքանչյուր ձայնի համար, օրինակ, խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկվածների վերաբերյալ աղմկահարույց որոշում կայացվեց, չնայած մարդիկ շատ քննադատեցին այդ մոտեցումը։ Իշխանությունը բոլոր ճակատներով աշխատում է, մարդկանց շահագրգռում, տեռորի ենթարկում, վախեցնում, քծնում` միայն թե վերարտադրվի։

Ի դեպ, վերջին շրջանում տաքսու վարորդներից դժգոհություններ ենք լսել, որ ՔՊ-ականների ինչ-որ շրջիկ խմբեր են «աշխատում» իրենց վրա` պատվիրում եւ օգտվում են գնահատման համակարգով աշխատող տաքսիներից, խոսեցնում են վարորդներին, եթե պարզվում է, որ վարորդն իշխանական չէ, մեքենայից իջնելուց հետո նրանց ցածր են գնահատում՝ կարեւոր չէ, թե վարորդն ինչպես է վարել։ Այսպիսով՝ փորձում են պատժել իշխանություններին մերժող վարորդներին, նվազեցնել նրանց ռեյտինգը եւ ամենակարեւորը՝ փակել բերանները: Մեր զրուցակից վարորդի համոզմամբ, ամեն հնարավոր հարթակ փորձում են օգտագործել՝ կանխելու հակաիշխանական քարոզչությունը, որ վարորդներն ավելի զգուշավոր դառնան եւ խուսափեն ուղեւորների հետ ընտրական թեմաներով զրույցներ վարելուց, իսկ տաքսու վարորդները մարդկանց հետ ամենաշատը շփվող խավն են։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան