copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:47 02-06-2026

Էվելինա Շահիրյանի որդին հիվանդանոցում էր. ինչ է պատահել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Էվելինա Շահիրյանի ընտանիքի համար տարվա ամենալուսավոր տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, անսպասելի ու մտահոգիչ ընթացք է ստացել: Դերասանուհին սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ ինքն ու որդին՝ փոքրիկ Դանիելը, ստիպված են եղել Հունիսի 1-ը անցկացնել հիվանդանոցային պատերի ներսում՝ պայմանավորված սուր սեզոնային վիրուսով:

Էվելինան ինստագրամյան իր էջում կիսվել է հիվանդանոցից արված լուսանկարով և կատարել մայրական ինքնամեղադրանքով ու հույսով լի չափազանց հուզիչ գրառում:

«Դանիս, մաման ու պապան քեզ չկարողացան սեզոնային վիրուսներից պաշտպանել ու դու ստիպված հիվանդանոցում ես էս օրն անցկացնելու: Բայց մենք քեզ խոստանում ենք, որ մյուս տարիներին դու հրաշալի օր ես անցկացնելու: Միշտ առողջ եղեք, մեծերին կյանք տվող լույսիկներ»,- գրել է դերասանուհին:

Ավելի ուշ Էվելինան նոր հրապարակում է արել՝ հայտնելով, որ վատագույնն արդեն հետևում է. իրենք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, և փոքրիկ Դանիելն իրեն շատ լավ է զգում:





Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը