Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 օր առաջ - 13:00 02-06-2026

Տուրիստական ընկերություն, փուչիկների վաճառք․ Ջրային կոմիտեի փոխնախագահի քողարկված բիզնեսները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի պետական կառավարման համակարգում պաշտոնյաների հաճախակի փոխատեղումներն ու նրանց փոխկապակցված անձանց տնտեսական գործունեությունը շարունակում են քննարկվել հանրային խոսույթում։ Հերթական ուշագրավ դեպքը վերաբերում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի փոխնախագահ Տիգրան Քանքանյանին, ում անունը պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների էջերում։

Տիգրան Քանքանյանի աշխատանքային կենսագրությունը ավելի շատ հիշեցնում է շուրջերկրյա ճանապարհորդություն պետական տարբեր գերատեսչություններով։ Նա հասցրել է աշխատել Պետական եկամուտների կոմիտեում (Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ընդամենը մեկ օր), Երևանի քաղաքապետարանի համակարգում (մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանի ֆինանսական բաժնում), Պետական վերահսկողական ծառայությունում, իսկ 2025 թվականի նոյեմբերից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ։

Սակայն նրա կարիերայի ամենաաղմկոտ, բայց խնամքով թաքցված էջը կապված է ՊԵԿ-ի հետ։ Ըստ չար լեզուների՝ Տիգրան Քանքանյանին համակարգից անմիջապես հեռացրել են կարգապահական խնդիրների, մասնավորապես՝ հարբելու և ոչ սթափ վիճակում աշխատանքի ներկայանալու և դրանից բխող միջադեպի պատճառով։ Ամենազավեշտալին այն է, որ ՊԵԿ-ից նշված պատճառով հեռացված անձին հետագայում վստահվում է ՊՎԾ և Ջրային կոմիտեի փոխնախագահի պատասխանատու պաշտոնները։

Թեև պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների պաշտոնական հայտարարագրերում թղթով բացակայում են բիզնեսով զբաղվելու ակնհայտ հետքերը կամ ընկերություններում ունեցած բաժնեմասերը, իրականությունը սոցիալական ցանցերում բոլորովին այլ է։



Փոխնախագահի կինն ու դուստրը ֆեյսբուքյան էջերով բացահայտ և ակտիվորեն առաջ են մղում ընտանեկան առնվազն երկու բիզնես․



Սոցցանցերում տեղադրվում են գովազդային լուսանկարներ և տուրիստական ուղեցույցներ՝ հետևյալ կոչով. «Բացահայտեք ամենագեղեցիկ վայրերը, գաղտնի լոկացիաները և անմոռանալի փորձառությունները մեզ հետ»։



Սոցհարթակներում տեղադրված գովազդներից երևում է, որ Քանքանյանների ընտանիքը զբաղվում է նաև «Տոնական ձևավորում և փուչիկների վաճառք»-ով։ Ըստ համապատասխան գրառումների՝ ընդունվում են զանազան տիպի, չափի և ձևի փուչիկների պատվերներ առիթների համար։ Օգտատերերին առաջարկվում է գների և մանրամասների համար գրել անձնական նամակով՝ «պատվիրելու համար գրիր անձնական նամակ մեր էջին»․- գրում է Գայանե Գաբրիելյան-Քանքանյանը։



Ի դեպ, օրենսդրորեն պաշտոնյայի հարազատներն իրավունք ունեն զբաղվել ձեռնարկատիրությամբ, սակայն ստվերային կամ չգրանցված տնտեսական գործունեությունը, որն իրականացվում է «նամակով գներն ասելու» սկզբունքով, ուղղակիորեն առաջացնում է հարկային և կոռուպցիոն լուրջ ռիսկեր։ Եթե այս գործունեությունից ստացված եկամուտները չեն արտացոլվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հայտարարագրերում, ապա գործ ունենք օրենքի կոպիտ խախտման հետ։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը, կարծես՝ ամբողջությամբ կորցրել են վերահսկողությունը սեփական թիմի և միջին օղակների պաշտոնյաների նկատմամբ։ Կոռուպցիոն ռիսկերով հարուստ նմանատիպ դեպքերը դարձել են հանրային քննարկման առարկա և հիասթափության պատճառ, քանի որ հեղափոխությունից տարիներ անց թափանցիկության կոչերի ներքո շարունակվում են կիրառվել հին ու փորձված ստվերային մեթոդները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան