copy image url
Մամուլ 3 ամիս առաջ - 08:32 02-06-2026

Իշխանության հույսը լրացուցիչ ցուցակնե՞րն են. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարեւոր է հետեւել ընտրողների, այսպես կոչված, լրացուցիչ ցուցակներին։

Հայաստանում ընտրողների լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք հիմնական ընտրացուցակում չկան, բայց ընտրության օրը կամ դրանից առաջ ստացել են ընտրելու իրավունք տվյալ տեղամասում։

Օրինակ՝ ովքեր ընտրություններից առաջ գրանցվել են նոր հասցեում, զինծառայողները, կալանավայրերում գտնվող՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, ընտրության օրվա դրությամբ հաշվառման կամ տվյալների փոփոխության պատճառով հիմնական ցուցակում չընդգրկված անձինք, դատարանի որոշմամբ ընտրելու իրավունքը վերականգնած քաղաքացիները եւ այլք։

Լրացուցիչ ցուցակները կազմվում են օրենքով սահմանված կարգով եւ հրապարակվում են ընտրատեղամասերում՝ հիմնական ցուցակից առանձին։ Սակայն բանն այն է, որ դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը, պարզելը՝ արդյո՞ք յուրաքանչյուր ընդգրկման հիմքն օրինական է, թե՞ հատուկ մարդկանց են գրանցում տարբեր տեղամասերի լրացուցիչ ցուցակներում, որ հավելյալ ձայներ ապահովեն։

Արդյո՞ք մի տեղամասում լրացուցիչ ցուցակով ընտրությանը մասնակցած անձը մեկ այլ ընտրատեղամասում էլ չի քվեարկել: Ի դեպ, խոսակցություններ կային, որ այս մեխանիզմը կիրառվել է Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, երբ լրացուցիչ ցուցակներով տասնյակ մարդիկ են քվեարկել, սակայն այդ փաստը պատշաճ ուշադրության չարժանացավ ընդդիմության կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին