Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:00 01-06-2026

Երեխաների իրավունքները կիսով չափ են պաշտպանված․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թվականին՝ Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին, և այդ ժամանակից ի վեր նշվում է ամեն տարի։ Հայաստանը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, իսկ 1996 թվականին ընդունվել է ՀՀ «Երեխայի իրավունքների մասին» օրենքը։ Տոնն ավանդաբար նշվում է հանրապետության բոլոր մարզերում և Երևանում։ Այդ օրը կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում երեխաների իրավունքները պաշտպանվա՞ծ են»։

Հարցվածների մի մասը նշեց, որ երեխաների իրավունքները լիարժեք պաշտպանված չեն, իսկ որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Կիսով չափ երևի»,– պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երեխաները լավ մանկություն են ապրում։
«Համարյա։ Երեխաները լավ մանկություն են ապրում, իսկ հետագայում ինչ կլինի, դա արդեն մտածելու տեղիք է տալիս»,– նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ այժմ շատ հարցեր ու խնդիրներ կան։ «Այսօրվա դրությամբ չէի ասի, որ այդքան պաշտպանված են, որովհետև շատ հարցեր կան, շատ խնդիրներ կան։ Մենք մեր կյանքը շատ լավ ենք ապրել, թող այս սերունդն էլ լավ ապրի, բայց այսօր այնքան դժվարությունների առաջ ենք կանգնած։ Տա Աստված, որ այս ամենը փոխվի դեպի լավը։ Իհարկե, մենք ինքներս պետք է փոխվենք, ընտրության գնանք և փոխենք այս կառավարությանը։ Այդ ժամանակ մեր երեխաները խաղաղ երկնքի տակ կապրեն»,– ասաց նա։

«Ինձ թվում է՝ սոցիալապես ապահով և ինտելեկտուալ ընտանիքներում երեխաներն ավելի պաշտպանված են, իսկ մնացած դեպքերում չեմ կարող ասել»,– պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը