copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:56 30-05-2026

Շատ քիչ թվով մարդկանց պատճառով iDram-ը լրացուցիչ «անվտանգային» մեխանիզմներ ա ավելացրել, բայց մառազմը չեմ կարող որպես մեխանիզմ ընդունել. Գաբոյան

Արտակ Պաստաֆարիան Գաբոյանը գրել է.

«Իդրամի (ու ոչ միայն) մասին։
.
Վերջին ամիսներին, վստահ եմ, շատերդ լսել եք էն դեպքերի մասին, որ մարդկանց զանգում են ռուսախոս անասուններ, խաբում իբր բջջային ցանցի թարմացում ա արվում, ու մարդկանց համոզում, որ հեռախոսի մեջ ծրագիր դնեն, որ 5G-ն աշխատի։ Արդյունքում էդ մարդկանց բանկային ծրագրերին հասանելիություն էին ստանում, ու սաղ փողերը գողանում։
Եթե նույնիսկ չգիտեիք, հիմա իմացաք։
.
Սենց խաբեության զոհ դարձել են շատ շատ քիչ թվով մարդիկ։

Բայց էդ շատ քիչ թվով մարդկանց պատճառով իդրամն ու ասում են որոշ բանկեր, իրանց app-երում (հեռախոսային հավելվածներում), լրացուցիչ «անվտանգային» մեխանիզմներ են ավելացրել։

Չակերտով եմ գրել, որտև մառամզը չեմ կարա որպես մեխանիզմ ընդունեմ։

Սենց օրինակ բերեմ։

Ոնց որ մեքենաների գողությունները շատանան, ու ոստիկանությունը պահանջի, որ կայանելուց հետո անպայման ձեր մեքենաների անիվները հանեք վրից, գարաժում պահեք։

Անդրոիդը (իսկ էս մառազմը վերաբերում ա հենց անդրոիդներին) բավականին բաց համակարգ ա, որը համ թույլ ա տալիս պաշտոնական աղբյուներից բացի այլ տեղերից էլ ծրագրեր տեղադրել, ու նաև էդ ծրագրերին շատ մեծ լիազորություններ տալ։

Հիմա Իդրամն ասում ա, եթե դու քո մոտ տենց ծրագիր ես դրել (այսինքն 2 պայման պտի տեղի ունենա՝ 1. ծրագիրը քաշված լինի ոչ մարկետից, 2. ունենա accessability access), ապա մեր ծրագիրը չի միանա։
.
Հիմա հերթով թվարկեմ խնդիրները։

1) Իրանց ծրագիրն իսկապես չի միանում։ Լոգոն բերում, ու միանգամից անջատվում ա։ Ոչ մի հուշում, թե դա ինչի հետ ա կապված, ոչ մի տեքստ, որ եթե սենց բան ա բերում, կապնվեք մեր տեխ. սպասարկման հետ։ Ես էլ մտածում էի, թե ծրագիրն ա վնասվել, հիշողություն եմ մաքրում, ծրագիրն եմ ջնջում, դնում, չի աշխատում։ Քանի որ նույն խնդիրն էլ Վերոնիկայի մոտ էր, վստահ էի, որ խնդիրն իրանցից ա։

2) Զանգում եմ իդրամ, ու իրանց աշխատողն ասում ա, եթե accesssabilty access բաժնում ծրագիր ունեք դրած, իդրամը չի աշխատի։ Իսկ ես ընտեղ ունեմ մի քանի ծրագիր, որոնց համար վճարել եմ, ու դրանք ինձ խիստ պետք են։

Գնում հասնում եմ իրանց գրասենյակ, նոր ինձ ասում են, որ եթե ծրագիրը մարկետից ա, խնդիր չի տալու։ Ինչում էլ տեղում համոզվում եմ. անջատում եմ լևի դրածս ծրագիրը, իսկ առածներս թողնում, ու իդրամը բացվում ա։

Բայց ինձ էդ լևին էլ ա պետք։ Անդրոիդի տակ լիքը ծրագրեր կան, որ մարկետում չեն կարա հայտնվեն, գուգլը չի թողնի:

3) Ասում եմ, եթե ձեր կլիենտների ասենք 1 տոկոսը տգետ ա, ո՞ւր ա լոգիկան, որ ես էլ պտի իրանց պատճառով սահմանափակվեմ։

Տրամաբանական պատասխան ես չստացա, հնարավորություն չկա, որ թուղթ ստորագրեմ, ասեմ ես էշ չեմ, խնդրում եմ ինձ էշի տեղ չդնել, թողեք ես ինքս որոշեմ, թե որտեղ եմ պահում իմ դռան բանալին։ Էս պահին իրանք տենց լուծում չեն առաջարկում։

4) էս ամբողջ մառազմի ֆոնին նույնիսկ իդրամի վեբ տարբերակը, որը վառ օրինակ ա, թե ինչպիսին ՉՊԻՏԻ լինի հարմար կայքը, մեկ ա ահավոր սահմանափակ ա։

Ամեն նոր բռաուզերով մուտք գործելիս պտի անցնես հետևյալ փուլերով՝ 1. լոգին+գաղտնաբար, 2. մեյլով կամ սմսով էկած կոդի հաստատում, 3. PIN կոդի հաստատում, 4. հեռախոսով հաստատում, որի ընթացքում քիչ ա մնում կոշիկիդ համարն էլ հարցնեն։ Սա անվտանգություն չի, էլի ասեմ, սա մառազմ ու պառանոյայա։
.
Ես կամաց-կամաց կդադարեցնեմ իրանց հետ աշխատանքը, եթե էս ընթացքում հետ չգան տրամաբանության դաշտ։

Էն «ես էշ չեմ» թուղթ ստորագրելու տարբերակն ասին կդիտարկեն։ Եթե դա արեցին, իմաստ կունանա շարունակել օգտվելը։ Հակառակ դեպքում կապացուցեն, որ անհույս են»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից