Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 21:14 28-05-2026

Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի բուսասանիտարական պահանջներին. «Ռոսսելխոզնադզոր»

Հայկական գյուղմթերքը վերջին շրջանում չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, թեև այն դրա իրացման հիմնական շուկան է:

Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Գերատեսչությունից հստակեցրել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը։ Գյուղոլորտի պետական քաղաքականության հարցերը դրվել են էկոնոմիկայի նախարարության վրա։

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում գլուխ հանել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իրեն վերապահված լիազորություններից։

Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, մայիսի 22-ից գործում են ծաղիկների ներմուծման սահմանափակումներ:

Ամենից շատ դիտված