Ոչ ոք չի ուզում զիջումների գնալ, բայց և՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ՝ գործարք կնքելու համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն չի համաձայնվել Ուկրաինայի կողմից Patriot հրթիռների արտադրությանը, նա նշել է, որ այդ հարցը պետք է զգուշորեն լուծվի։
«ԱՄՆ-ն Patriot-ի արտադրության տեխնոլոգիաները ոչ մեկին չի փոխանցել, և դա քիչ հավանական է։ Այս զենքերը կարող են օգտագործվել Վաշինգտոնի դեմ։ Երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Զելենսկիին բացատրել եմ Patriot և Tomahawk հրթիռները Կիևին հնարավոր փոխանցելու հետ կապված դժվարությունները»,- նշել է նա։