copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:54 30-07-2025

ՀՀ-ի համար ՌԴ շուկան առաջնահերթություն է. ՍԱՏՄ ղեկավարը հանդիպել է Ռոսսելխոզնադզոր-ի ղեկավարի հետ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների պատկան մարմինների միջև համագործակցության զարգացումները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը՝ հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ի թիվս այլ հարցերի՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի մատակարարումների ժամանակ ֆիտոսանիտարական պահանջների պահպանման թեմային։

Տիգրան Պետրոսյանն ու Սերգեյ Դանկվերտը վերահաստատել են կառույցների միջև համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետ բնույթը պահպանելու պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում աշխատանքների ուղղությամբ։

Հստակեցվել է, որ ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի մատակարարումների աճն արդարացված է՝ հաշվի առնելով Հայաստանում ծաղկի արտադրավայրերի՝ ջերմոցային տնտեսությունների, աճը. մեր երկրում գործում է ծաղկի ավելի քան 700 ջերմոց, որոնցից 35-ի մոտ (101 հեկտար) ռուսական կողմի հետ համատեղ անցկացվել են առցանց տեսահսկողական միջոցառումներ: Արդյունքում 14 ընկերության (71 հեկտար) ծակիկների արտահանում թույլատրվել է: Ջերմոցների համատեղ տեսահսկողական աշխատանքները շարունակվում են. գործընթացն առավել արագացնելու նպատակով՝ դրանց մի մասում կիրականացնի վերահսկողություն միայն ՍԱՏՄ-ն:

Կողմերը պայմանավորվել են պահպանել ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված բուսասանիտարական պահանջները փոխադարձ մատակարարումների ժամանակ, ինչպես նաև կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների տեղափոխման ժամանակ ծանուցումների փակման անհրաժեշտությունը։

Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ Հայաստանի համար ռուսական շուկան առաջնահերթություն է և երաշխավորել, որ արտահանումների ժամանակ ՀՀ պատկան մարմնի կողմից ԵԱՏՄ պահանջները պահպանվելու են։

Երկուստեք շեշտվել է նաև պետությունների միջև միասնական տեղեկատվական հարթակի զարգացման կարևորությանը. բուսական ծագում ունեցող ապրանքների ակտիվ առևտրի պայմաններում բուսասանիտարիայի և այլ ոլորտների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը գերակա խնդիրներից է. դա ապրանքների շարժի հետագծելիությունն ապահովելու անհրաժեշտ ու կարևոր գործիք է։

Գոհար Բարսեղյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռոսսելխոզնադզորին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար։

▫️ Սերգեյ Դանկվերտն ու Տիգրան Պետրոսյանը գոհունակություն են հայտնել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների առթիվ՝ մեկ անգամ ևս ընդգծելով երկու երկրների միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու ու ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի