Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 27-05-2026

Փաշինյանը մեզ պայծառ ապագա է տանում, դրա համար էլ աջակցում են իրան. հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Եվրոպացի և ամերիկացի ղեկավարներն ակտիվորեն և բացահայտորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը։ Այս աջակցությունն էլ ավելի է ընդգծվում 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցելու մասին ավելի վաղ հայտարարել էին ԱՄՆ փոխնախագահ Վենսը, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ նախօրեին՝ նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հրապարակայնորեն հայտնեց իր աջակցությունը Փաշինյանի թիմի տեսլականին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, ինչո՞ւ են եվրոպացի ու ամերիկացի ղեկավարները աջակցում Նիկոլ Փաշինյանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այդ ղեկավարները սխալ են անում՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ դժվարացան որևէ հստակ պատասխան տալ։

«Բա ո՞ւմ պիտի աջակցեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց՝ գուցե մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է Ռուսաստանին։ «Որովհետև երևի մտածում են, որ Ռուսաստանի դեմ ա, ուրեմն պիտի աջակցեն, բայց լավ չեն անում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտեց․ «Ինչ ասեմ, ես շատ գիտեմ, երևի պետք ա, որ անում են»։ «Ք*ք են ուտում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից