copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:05 27-05-2026

Էլիզ Մելիքյանը կրկին հիվանդանոցում է. ի՞նչ է պատահել այս անգամ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սոցիալական հարթակների ամենաակտիվ և ուշադրության կենտրոնում գտնվող դեմքերից մեկը՝ Էլիզ Մելիքյանը, դարձյալ հայտնվել է բժիշկների օգնությանը դիմելու անհրաժեշտության առջև:

Բլոգերը հետևորդներին տեղեկացրել է, որ ստիպված է եղել կրկին հիվանդանոց գնալ, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել նրա երկրպագուների շրջանում:

Ինչպես հիշում ենք, շաբաթներ առաջ հայտնել էինք, որ բազմամարդ խնջույքներից մեկի ժամանակ Էլիզը բավականին լուրջ վնասել էր ձեռքը, ինչի պատճառով ստիպված էր տևական ժամանակ հատուկ վիրակապ կրել և սահմանափակել իր ամենօրյա ակտիվությունը: Պարզվում է՝ նույն այդ խնջույքի ժամանակ ստացած վնասվածքները միայն ձեռքով չեն սահմանափակվել:

Էլիզ Մելիքյանն իր էջում բացահայտել է, որ այդ օրը եղել է իսկական ձախորդությունների շարք։

«Հիմա էլ պարզվել է, որ նույն օրվա ընթացքում ես նաև ոտքի վնասվածք էի ստացել, որին սկզբում թերևս այդքան մեծ ուշադրություն չէի դարձրել»,- հայտնել է նա:

Թեև սկզբնական շրջանում ցավն ու անհարմարությունը տանելի են եղել, ժամանակի ընթացքում վնասվածքն ավելի է լրջացել և այժմ արդեն առօրյա կյանքում տեղաշարժվելիս լուրջ անհարմարություններ է առաջացնում։

Հենց այս պատճառով էլ բլոգերը որոշել է այլևս չհապաղել և դիմել մասնագետների օգնությանը՝ ոտքի վիճակը հետազոտելու և համապատասխան բուժում ստանալու համար:




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը