copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:40 27-05-2026

Մեծացան. Հռիփսիմե Ելինյանը կիսվել է Գրիգոր Դանիելյանի և որդիների արխիվային լուսանկարներով

Հայկական շոուբիզնեսի զույգերից մեկի՝ դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում հուզիչ հիշողությունների օր է եղել:

Երգչուհին սոցիալական հարթակների իր էջերում հանդես է եկել հրապարակմամբ՝ ներկայացնելով իրենց ընտանեկան արխիվը: Հռիփսիմեն հետևորդների հետ կիսվել է բացառիկ լուսանկարների շարքով, որտեղ պատկերված են իրենց որդիները՝ մանկության տարիներին և այսօր:

Հրապարակված արխիվային կադրերին կից երգչուհին կատարել է կարճ գրառում.

«Արխիվ, մեծացան»,- հոլովակներն ու լուսանկարներն այսպես է մակագրել Հռիփսիմեն։

Հետևորդները զույգին մաղթել են հարատև սեր, ընտանեկան անդորր ու հպարտության նորանոր առիթներ իրենց որդիների կողմից: