Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 11:48 27-05-2026

Ես գիտեի՝ վանաձորցին ինձ չէր ների, եթե ձեր թիկունքի հետևում մութ խաղի մեջ մտնեի․ Մամիկոն Ասլանյան

Ձեզանից ու ինձանից մեր ընտրությունը սրիկայաբար գողացել են։ Գողացել են ոչ միայն ընտրությունը, գողացել են մեր քաղաքի 5 տարվա ապագան, ազատ արտահայտվելու իրավունքը, և վերջապես՝ գողացել են ձեր ընտրված համայնքի ղեկավարին, չեն թողել պաշտոնը ստանձնի, որովհետև դա իրենց քիմքին համապատասխան չի եղել։ Այս մասին Վանաձորում իր ելույթի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, որ իրեն վստահված քվեն աճուրդի ու սակարկության չի հանել։

«Ինձ հետ վերցրել և տարել եմ բանտ, 2 տարի 7ամիս այդ քվեների բարձի վրա եմ ես քնել՝ որպես ապահովության բարձիկ ինձ համար։ Ինձ համար որպես հանգստության հանգրվան, որովհետև ես գիտեմ՝ վանաձորցին ինձ չէր ների, եթե ես որևէ մութ խաղի մեջ մտնեի ձեր թիկունքի ետևում։ Դուք եկել այդ ծանր, այդ դժվար պայմաններում, ձեր ձայնը, ձեր քվեն տվել էիք ինձ, ես չէի կարող իմ հարմարավետության, որևէ փափուկ պաշտոնի համար ձեր քվեն հանել սակարկության, և փառք Աստծո, ես այսօր ճակատս պարզ, բաց քայլում են Վանաձորի փողոցներով, քայլում ու ձեր ժպիտների տակ վայելում եմ վանաձորյան էս ճոխ երկնակամարն ու ժողովրդին»,- նշեց Ասլանյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել