copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:37 27-05-2026

Հնդիկները նորոգում են հնդկական զինտեխնիկան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Սևան քաղաքի անգարներում աշխատող հնդիկ մասնագետներից տեղեկացանք, որ իրենք վերանորոգում են Հայաստան ներկրված զինտեխնիկան, որպեսզի դրանք ուղարկվեն պաշտպանության նախարարության զորամասեր։

Նոր գնված զինտեխնիկայի նորոգելու պատճառը ո՞րն է, հետաքրքրվեցինք մենք։ Մեզ մանրամասներ չասացին, բայց բացատրեցին, որ դրանք Սևանի անգարներում ձևափոխում են, հարմարեցնում են Հայաստանի պայմաններին։

Զինտեխնիկայի մի մասն էլ նորոգման կարիք ունի, քանի որ Հայաստան տեղափոխման ընթացքում վնասվել է։

Ամենից շատ դիտված