copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:08 31-10-2023

Խաղաղապահների ռոտացիան Արցախում ավարտվում է, զենքը և զինտեխնիկան ուղարկվել է Ռուսաստան․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի «անձնակազմի ռոտացիայի ավարտի» մասին։

«Ավարտվում է խաղաղապահ առաքելության անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- նշված է ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագրում։