Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 21:49 26-05-2026

ՑԱԽԱԼ–ը նպատակաուղղված գործողություններ է իրականացնում Լիբանանի բուֆերային գոտուց դուրս

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նպատակաուղղված գործողություններ է իրականացնում Հարավային Լիբանանի բուֆերային գոտուց դուրս:

Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է զինվորականների ներկայացուցիչը:

«ՑԱԽԱԼ-ը նպատակաուղղված գործողություններ է իրականացնում պաշտպանության առաջնագծից դուրս՝ նպատակ ունենալով վերացնել Իսրայել Պետության քաղաքացիներին և ՑԱԽԱԼ-ի զինծառայողներին սպառնացող ուղղակի վտանգները՝ քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Լիբանանում «Հզբոլլահ» շարժմանը հասցվող հարվածներն ուժեղացնելու և այդ խմբավորմանը ջախջախիչ պարտության մատնելու ծրագրերի մասին:

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը սկսել է գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով:

Ամենից շատ դիտված