copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:31 26-05-2026

Եթե կինս չլիներ, ես երբեք չէի ամուսնանա. Անդրանիկ Հարությունյանն անկեղծացել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Անդրանիկ Հարությունյանն օրերս հյուրընկալվել էր «Go FM 96.3» ռադիոկայանի եթերում։Դերասանի ուշագրավ զրույցին հետևել է նաև Oragir News-ը:

Հաղորդման ընթացքում Անդրանիկն առաջին անգամ մանրամասներ է պատմել իր ընտանեկան կյանքից, կնոջ հետ սիրո պատմությունից և այն մասին, թե իրականում ում նախաձեռնությամբ է կայացել իրենց ամուսնությունը:

Ինչպես հայտնի է, շատ տղամարդիկ երկար ժամանակ խուսափում են ամուսնական պատասխանատվությունից, և Անդրանիկ Հարությունյանը բացառություն չի եղել:

Դերասանն անկեղծորեն նշել է, որ եթե չլիներ կնոջ վճռականությունը, ինքը հավանաբար այդպես էլ ընտանիք չէր կազմի. «Եթե ինքը չլիներ, ես ամուսնացողը չէի։ Իրականում ինքը համոզեց ինձ։ Պարզապես մի օր ասաց՝ “Անդ, մենք պետք ա ամուսնանանք ու վերջ”, ու ես հասկացա, որ եթե չամուսնանանք, վատ ա լինելու»,— ծիծաղով պատմել է հումորիստը։

Դերասանը նաև հավելել է, որ մինչև այս պատմական վերջնագիրն ու պաշտոնական ամուսնությունը, զույգը բավականին երկար ժամանակ է միասին եղել:

Նրանք շուրջ երկու տարի շփվել ու հանդիպել են, ինչն էլ օգնել է կնոջը լավ ճանաչել Անդրանիկի բնավորությունն ու հասկանալ, որ գործն իր ձեռքը վերցնելու ժամանակն է:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ