copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 11:17 26-05-2026

Հայաստանում հայտնի ընկերության մասնագետ-տեսուչի բնակարանից գողացել են խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր․ shamshyan.com

Մայիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 50-ամյա Ռուզան Կ․-ն և հայտնել, որ Արաբկիր վարչական շրջանում իրենց բնակարանից կատարվել է գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողներին Ռուզան Կ․-ն հայտնել է, որ մայիսի 17-ի ժամը 13։00-ից մինչև մայիսի 19-ի 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս և ննջասենյակի պահարանի մեջ դրված դրամապանակից գողացել է 800 հազար դրամ, 4550 ԱՄՆ դոլար, իսկ տան նախասրահի պահարանի դարակից գողացել է 2 զույգ ոսկյա ականջողեր, 1 հատ վզնոց՝ կախազարդով, իրեն պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ռուզան Կ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի ընկերությաններից մեկում որպես մասնագետ-տեսուչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից