copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:37 25-05-2026

Օդից կախված, ուղիղ կրակի կողքին. Իվետա Մուկուչյանի ջրահարսի կերպարը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Իվետա Մուկուչյանը երկրպագուների դատին է հանձնել իր նոր՝ «Make me feel» տեսահոլովակի նկարահանման աշխատանքներից կադրեր։ Հատկանշական է, որ նոր ստեղծագործության թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Իվետան է:

Տեսահոլովակի նկարահանման ընթացքն փորձություն է եղել արտիստի համար այդ մասին են փաստում ինստագրամի իր պաշտոնական էջում երգչուհու հրապարակած բացառիկ ու էքստրեմալ բեքսթեյջ կադրերը:

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ նկարահանումներն իրականացվել են բացօթյա պայմաններում՝ գիշերային անտառում, որտեղ բոցավառվում է հսկայական խարույկ: Իվետա Մուկուչյանը տեսահոլովակում հանդես է գալիս երկար ու ձիգ ջրահարսի պոչով, ինչը սահմանափակել է նրա շարժումները, սակայն դա չի խանգարել, որ նա գնա համարձակ քայլերի:

Կադրերում երևում է, թե ինչպես է հատուկ նկարահանող խումբը պարանների և ամրակների օգնությամբ երգչուհուն բարձրացնում օդ: Նա բառացիորեն կախված է մնում օդում՝ ուղիղ կրակի հարևանությամբ:

Թեև նկարահանման հրապարակում բավականին ցուրտ է եղել, և թիմի անդամները տաք բաճկոններով են, Իվետան կիսամերկ, թեթև կերպարով է ներկայացել։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը