copy image url
Մամուլ 3 ամիս առաջ - 08:45 21-05-2026

ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԿԸՀ-ում հրապարակված 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որտեղ ներկայացված են կուսակցության ֆինանսական մուտքերը և ֆինանսական կառուցվածքը։

Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում կուսակցության դրամական միջոցները կազմել են 127,898,665 ՀՀ դրամ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ կուսակցությունն ունի մասնակցություն «Սիվիկ Նյուզ» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս բաժնեմասով, ներդրման չափը՝ ընդամենը 10,000 ՀՀ դրամ։ Գաղտնիք չէ, որ «Սիվիկ Նյուզ»-ը հանրային դաշտում լայնորեն ընկալվում է որպես իշխանական տեղեկատվական և հաղորդակցական հարթակ՝ ՔՊ-ի խոսափողը, որը տարածում է ՔՊ-ի քաղաքական ուղերձները և կառավարության դիրքորոշումները։ Այդ հանգամանքը, զուգորդված կուսակցության՝ լրատվամիջոցում լիարժեք բաժնեմաս ունենալու փաստի հետ, հանրային դաշտում կրկին առաջացնում է հարցեր քաղաքական հաղորդակցության և մեդիայի ազատության առումով։

Եկամուտների մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մի քանի աղբյուրներից ֆինանսավորում, այդ թվում՝ պետական ֆինանսավորում ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ 234,727,890 ՀՀ դրամ, ահռելի նվիրատվություններ՝ 481,790,400 ՀՀ դրամ, անդամավճարներ՝ 129,524,599 ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցումներ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից՝ 120,000 ՀՀ դրամ և «24 Նյուզ» ՍՊԸ-ից՝ 446,000 ՀՀ դրամ։

Համեմատության համար՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած նախորդ հաշվետու ժամանակաշրջանի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կուսակցությունը ստացել է 254 մլն 900 հազար դրամ պետական ֆինանսավորում, 276 մլն 482 հազար դրամ նվիրատվություն, 10 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն և 123 մլն 93 հազար դրամ անդամավճարներ։

Այս տվյալները ցույց են տալիս, որ տարբեր հաշվետու ժամանակահատվածներում կուսակցության ֆինանսավորման հիմնական աղբյուրները շարունակում են մնալ պետական ֆինանսավորումն ու խոշոր նվիրատվությունները։

Իսկ նվիրատուների մեծ մասը անանուն են․ այն, ինչ ժամանակին քննադատում էին նախկին իշխանություններին վերագրելով՝ անանուն ֆինանսավորողներ ունենալու համար, հիմա անում է հենց ՔՊ-ն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը