copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 13:10 19-05-2026

Ինչու Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Անձի հիսթերիկ խանգարումն անձնային խանգարում է, որին բնորոշ են անընդհատ ուշադրության արժանանալու պահանջմունքը, սեփական անձի նշանակալիության գերագնահատումը, չափազանց հուզականությունը։ «Հիսթերիկ» բառը ծագում է լատիներեն histrio բառից, որը նշանակում է թատերական, գերհուզական։

Երևանի Արաբկիր վարչական շրջանում մայիսի 18-ին ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, երբ մի կին մոտեցավ Փաշինյանին ու ասաց. «Դուք գողացել եք իմ հայրենիքը ու շարունակում եք գողանալ»։

Կնոջ հանդիմանանքը հունից հանեց Փաշինյանին։

«Մի՛ րոպե, չէ՛, պիտի լսես, ուրեմն էն մասկեքով որ ղարաբաղի ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, դրանք փախել են, մեր երեխեքին էլ լքել են, հակառակորդի առաջ մենակ են թողել։ Ռոբին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու»,- բղավելով ասաց Փաշինյանը։

Երբ կինը շարունակեց քննադատել Փաշինյանին, վերջինս կորցրեց ինքնատիրապետումը։

«Լսե՛ք, լսե՛ք, Ռոբիդ կզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ։ Դուք եք քանդել երկիրը, Ղարաբաղով թալանել եք, էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից։ Հանե՛ք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու լակոտներ, չոքացնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ»,- գերհուզական վիճակում ասաց Փաշինյանը։

Ինչո՞ւ է Փաշինյանն ինքնատիրապետումը կորցնում, երբ քաղաքացիները քննադատում են նրան, ինչո՞ւ է թիրախավորում մի քանի մրցակիցներին։

Եթե քաղաքացին միանշանակ հանդիմանում է Փաշինյանին, նշանակում է՝ ՔՊ-ին չի ընտրելու հունիսի 7-ին։ Ահա սա է հունից հանում ՔՊ առաջնորդին։ Երբ քաղաքացին այսպիսի հանդիմանությամբ ցույց է տալիս, որ ՔՊ-ին չի ընտրելու, ապա Փաշինյանի մոտ արթնանում է պարտվելու վախը։ Եվ նա գործի է դնում հուզական զինանոցը, այսինքն՝ գոռալ, սպառնալ, վիրավորական բառեր օգտագործել, տպավորություն ստեղծել, թե ոչ մի գնով չի հանձնելու իշխանությունը։ Այսպիսի գրոհը, ենթադրաբար, միտված է զինաթափելու ընդդիմադիր ուժերի ընտրողներին։ Օրինակ՝ եթե Ռոբերտ Քոչարյանի ընտրողները հավատան Փաշինյանի այս հոխորտանքին, ապա, հավանաբար, չեն ընտրի նրան։

Գուցե մասնագետներն այստեղ նկատեն հիսթերիկ խանգարում։ Սակայն բնական է, որ ընտրարշավի ժամանակ մարդիկ բարձր ձայնով ելույթներ են ունենում։ Եվ այս դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ ընկել են հիստերիայի մեջ։

Այստեղ, սակայն, կա ռիսկ։ Քաղաքական քարոզարշավը ռիսկային զբաղմունք է։ Եթե մարդը հոգեկան, նյարդային առողջության առումով թույլ է, ապա կա ռիսկ, որ քարոզարշավի ժամանակ ելույթները բացասական հետևանք կունենան նրա առողջության վրա և կարող են հանգեցնել հոգեկան խանգարումների։ Սա հաշվի առնելով՝ մասնագետները նևրոզ, վախեր, տագնապներ, հոգեկան խնդիրներ ունեցողներին խորհուրդ են տալիս հեռու մնալ քաղաքական գործընթացներից։

Տվյալ պարագայում, եթե Արաբկիրում մայիսի 18-ի միջադեպը ցույց տան հոգեբույժին ու մեկնաբանություն խնդրեն, ապա նա, հավանաբար, խորհուրդ կտա Փաշինյանին դուրս գալ քաղաքականությունից, զբաղվել պակաս ռիսկային գործով, քանի որ նա կորցնում է ինքնատիրապետումը և կարող է հոգեկան խանգարում ունենալ։

Հիստերիան նաև ինքնապաշտպանական մարտավարություն է։ Երբ ինչ-ինչ հանգամանքների բերումով հնարավոր չէ հանդարտ խոսել, այսինքն՝ երբ հանդարտ խոսելու պարագայում հնարավոր չի լինի լիարժեք պաշտպանվել, ապա հիսթերիկ պոռթկումներով հնարավոր է հակագրոհել, ճնշել մարդկանց, հակադարձել հանդիմանանքը, ծաղրը խաչաձև հարձակումը և այլն։

Կարճ ասած՝ կա իրական վախ, որ ՔՊ-ն կարող է պարտվել հունիսի 7-ին։ Եվ, հավանաբար, այս վախի ազդեցությամբ է Փաշինյանը հոխորտում մարդկանց վրա, սպառնում մրցակիցներին ու նրանց աջակիցներին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ