copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 23:33 18-05-2026

Ալիևի թեկնածուն մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական «ֆիշկան». Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Գնայիր, զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։ Փաշինյանն սա այսօր ասել է Արցախի հային։ Այսինքն՝ հայ համարվող մարդը մեկ այլ հայի ասում է՝ ավելի լավ է մեռնեիր, ինձ չքննադատեիր․․․

Ես հաճախ եմ մտածում, որ ինձ էլ ոչինչ չի զարմացնի, բայց թերագնահատում եմ Փաշինյանի բարոյազրկության մակարդակը։

Նա, ըստ էության, իրոք ապրում է իր ստեղծած փուչիկի մեջ, որտեղ ինքը կինոյի տղեն է, որտեղ ամեն ինչ ընտիր է, խաղաղության ծովն էլ ծնկներից է։ Նա ունակ չէ տեսնել, հասկանալ, թե ինչ անմարդկային ցավ ու տառապանք է պատճառել հազարավոր հայերի, նրանց ընտանիքներին վերջին վեց տարվա ընթացքում։

Նա ունակ չէ մի պահ շունչ քաշել, որ հասկանա, թե ինչ ցավ է ապրում որդի կորցրած մայրը, եղբորը կորցրած քույրը, տունը կորցրած Արցախի հայը։

Նա ոչ միայն ունակ չէ գիտակցել իր պատճառած ցավի մասշտաբները, այլ նաև հարձակվում է այդ մարդկանց վրա, անում է դա անպատկերացնելի նողկալի մեթոդներով, էն որ զուտ մարդկային նայես՝ ասես՝ սա ի՞նչ է, սա ի՞նչ պահվածք է, սենց մեկին, եթե տեսնեինք փողոցում՝ իրեն պահեր կնոջ հանդեպ, ի՞նչ կանեինք․․․ Ու տենց մեկը ՀՀ վարչապետն է։ Քիչ մնա՝ կասի բոլոր ընդդիմախոսներին՝ ավելի լավ է մեռնեիք, որ ինձ չքննադատեիք։

Ես վատ, շատ վատ նորություն ունեմ Ալիևի թեկնածուի համար՝ ընդդիմախոսները չեն անհետանալու, իր պատճառած ցավը չի կորելու, իր արածը, ասածը իր առաջ դնելու են, պատասխանատվության պահը գալու է։ Եթե ինքը կտրվել է իրականությունից, դա իր ու իր թիմի խնդիրն է, եթե իրենց թվում է, թե Արցախի ու Արցախի հայերի հանդեպ էս անչափելի ատելությունն ու զազրելի բառամթերքը իր կողմը մարդկանց է գրավելու, ապա նա ուղղակի չի ճանաչում հայ հանրության մեծամասնությանը, նա ճանաչում է իր երկրպագողներին, որոնք աղմկոտ փոքրամասնություն են ընդամենը․․․

Տխուր է տեսնել, որ Ալիևի թեկնածուն իրոք մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական «ֆիշկան», մինչդեռ այն ուղղակի մեթոդ է ի ցույց դնելու այս քաղաքական ուժի ողջ բարոյազրկությունը՝ իր անսահմանության մեջ․․․

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ