copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:03 18-05-2026

ԱԺ բարձրաստիճան պաշտոնյայի ամուսինը միաժամանակ և՛ ոստիկան է, և՛ «գազավիկ», և՛ բիզնեսմեն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի աշխատակազմին տասնյակ միլիոնավոր դրամների շռայլ պարգևավճարներ է բախշում, իսկ շարքային քաղաքացին խեղդվում է վարկային բեռի տակ, ԱԺ-ի ներսում «յուրայինների» համար բոլորովին այլ արտոնյալ իրականություն է գործում։

Հրապարակված հայտարարագրային տվյալներից պարզ է դառնում, որ ԱԺ ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության պետ Սուսաննա Մարգարյանի ամուսինը՝ Վահե Տերտերյանը, միաժամանակ ներգրավված է պետական և մասնավոր ոլորտներում՝ մի քանի տարբեր կարգավիճակներով։



Ըստ ներկայացված տվյալների՝ Վահե Տերտերյանը հանդիսանում է «Վահե Տերտերյան» ԱՁ-ի սեփականատերը, որից ստացված եկամուտը կազմել է 1,200,000 դրամ։ Նա գրանցված աշխատող է նաև «Գազպրոմ Արմենիա»-ում և ստացել է 2, 694, 442 դրամ և ՆԳՆ Էջմիածնի բաժնում՝ 355,953 դրամ։



Փաստորեն, ԱԺ պաշտոնյայի ամուսինը միաժամանակ աշխատում է երեք տարբեր և անհամատեղելի ուղղություններով․ նա և՛ ոստիկան է, և՛ «գազավիկ», և՛ բիզնեսմեն։

Երբ հազարավոր քաղաքացիներ Հայաստանում մեկ աշխատանքով անգամ չեն կարողանում փակել վարկերը, կոմունալ վճարներն ու տարրական ծախսերը, այդ ընթացքում իշխանական համակարգին մոտ կանգնած որոշ շրջանակներ, կարծես, կարողանում են միաժամանակ օգտվել պետական համակարգից, խոշոր ընկերություններից և մասնավոր բիզնեսից։

Սուսաննա Մարգարյանը ԱԺ աշխատակազմի ֆինանսական կառավարման և հաշվառման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։

Հատկանշական է նաև, որ Սուսաննա Մարգարյանը ղեկավարում է հենց այն վարչությունը, որը պատասխանատու է Ազգային ժողովի ֆինանսական հոսքերի, հաշվառման և վճարումների կառավարման համար։

Այնուամենայնիվ, ողջամիտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Էջմիածնի ոստիկանության բաժնից վարձատրություն ստացող անձը միաժամանակ հանդիսանում ակտիվ ԱՁ և աշխատավարձ ստանում «Գազպրոմից»։ Արդյոք սա օրենքի կոպիտ խախտում չէ՞։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե ՀՀ օրենսդրությունն ինչ սահմանափակումներ է նախատեսում պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար։

Այսպես․ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, հստակ սահմանափակումներ է նախատեսում ոստիկանության ծառայողների համար։ Օրենքի 39-րդ հոդվածով ոստիկանության ծառայողին ուղղակիորեն արգելվում է՝ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ կատարել այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտամանկավարժական գործունեության)։ Հետևաբար, եթե քաղաքացին միաժամանակ հանդիսանում է ոստիկանության ծառայող և գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր, ապա սա հակասում է օրենքի այս նորմին։



Այս փաստը լայն իմաստով խոսում է պետական համակարգում ձևավորված արտոնյալ իրականության մասին, որտեղ «բոլոր դռները բաց են» յուրայինների համար։ Այս իրավիճակը ստվերում է նաև հավասարության, կոռուպցիայի դեմ պայքարի և «նախկինների արատավոր բարքերը» արմատախիլ անելու մասին մասին ՔՊ-ական խոսույթները։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում

Ձեզ գուցե հետաքրքրի