copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:10 16-05-2026

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան

Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան։

Հաշվի առնելով, որ ինքնաթիռը Հայաստանից այնուհետև վերադարձել է Գերմանիա (ոչ թե այլ երկիր), կարելի է ենթադրել, որ ինքնաթիռում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Armenia Sputnik–ի տվյալներով՝ 2026 թվականին սա Գերմանիայից Հայաստան արդեն երրորդ արտաքսման թռիչքն է։ Եվս երկու չվերթ տեղի է ունեցել փետրվարին։ Դրանցից մեկը տեղափոխում էր նաև Վրաստանի քաղաքացիների։