copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:48 15-05-2026

Իմ սեր, մամա. Հայկ Հովհաննիսյանի ջերմ շնորհավորանքը մայրիկի տարեդարձին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Հայկ Հովհաննիսյանն այսօր տոնական տրամադրություն ունի։ Նրա ընտանիքում կարևոր օր է՝ մայրիկի ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով Հայկը սոցիալական հարթակներում կիսվել է հուզիչ հրապարակմամբ։

Հայկը, հրապարակելով մայրիկի լուսանկարը, կից գրել է ամենակարևոր խոսքերը, որոնք լավագույնս արտահայտում են նրանց միջև եղած կապն ու ջերմությունը. «Շնորհավո՜ր ծնունդդ, իմ սեր մամա»,- նշել է դերասանը։

Հետևորդները միանգամից արձագանքել են հրապարակմանը՝ հեղեղելով մեկնաբանությունների դաշտը բարեմաղթանքներով։ Շատերը նկատել են, որ Հայկի անմիջականությունն ու ջերմությունը հենց ընտանեկան ամուր հիմքերի արդյունք են։

Հայկ Հովհաննիսյանը հաճախ չի հրապարակում ընտանեկան լուսանկարներ, սակայն նման առիթները բացառություն են, երբ նա իր լսարանի հետ կիսվում է իր կյանքի ամենաթանկ մարդկանցով։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին