copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:35 26-03-2026

Իմ ամենալավ ընկերը. Անի Երանյանի հուզիչ շնորհավորանքը հայրիկի տարեդարձին

Հայկական շոու-բիզնեսի ամենասիրված դերասանուհիներից մեկը՝ Անի Երանյանը, սոցիալական հարթակներում կիսվել է անձնական և ջերմ լուսանկարներով, որոնք անտարբեր չեն թողել նրա բազմահազար հետևորդներին։

Հրապարակման առիթը դերասանուհու հայրիկի ծննդյան տարեդարձն է։

«Ինչ լավ է, որ քեզ էսքան նման եմ»

Դերասանուհին լուսանկարներին կից զետեղել է անկեղծ ու սիրով լի գրառում՝ ընդգծելով հոր և դստեր միջև եղած ամուր կապն ու նմանությունը։




Դերասանուհու խոսքերով՝ հայրն իր համար ոչ միայն ծնող է, այլև ամենամոտ ընկերը․ «Շնորհավոր ծնունդդ։ Դու իմ ամենալավ ընկերն ես, իմ թանկ մարդը, իմ կեսը։ Ինչ լավ է, որ քեզ էսքան նման եմ։ Դրա համար իրար կես բառից հասկանում ենք»,- գրել է նա։

Հրապարակումն անմիջապես հավաքել է հազարավոր հավանումներ և հարյուրավոր մեկնաբանություններ։ Երկրպագուներն ու գործընկերները միացել են շնորհավորանքներին՝ բարեմաղթանքներ հղելով հայրիկին և նկատելով, որ դերասանուհու ու հայրիկի միջև առկա է թե՛ արտաքին, թե՛ հոգևոր մեծ նմանություն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին